|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թուրքական ANKA հարվածային անօդաչու թռչող սարքերը կարտադրվեն Ղազախստանում։ Այս մասին հայտնել է անօդաչու թռչող սարք ստեղծող թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը. տեղեկացնում է Anadolu-ն։
Ընկերությունը հիշեցրել է, որ անցյալ տարի ղազախական կողմի հետ պայմանագիր է կնքվել Կենտրոնական Ասիայի հանրապետություն ANKA անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին։
Օրերս Ղազախստանի պատվիրակության՝ Անկարա կատարած այցի շրջանակներում TUSAŞ-ի և Kazakhstan Engineering-ի միջև ստորագրվել է համագործակցության նոր համաձայնագիր՝ արդեն Ղազախստանում ANKA անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ։
Անօդաչու թռչող սարքերի սպասարկումն ու վերանորոգումը նույնպես կիրականացվի այս երկրում ստեղծվելիք համատեղ ձեռնարկությունում:
Այսպիսով՝ Ղազախստանը դարձավ առաջին օտարերկրյա երկիրը, որտեղ կհիմնադրվի ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
TUSAŞ-ի գործադիր տնօրեն Թեմել Քոթիլն իր հպարտությունն է հայտնել ANKA անօդաչու սարքերի նկատմամբ օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրության կապակցությամբ։ «Նոր համաձայնագիրը ավելի կամրապնդի բարեկամական կապերը եղբայրական Ղազախստանի հետ», - ընդգծել է նա: