|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Սաուդյան Արաբիայի երկու արտադրողներ`Intra Defense Technologies-ը և Advanced Electronics-ը, սկսել են Vestel Savunma-ի լիցենզիայով թուրքական միջին բարձրության և հեռահար Karayel-SU անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը:
Vestel Savunma-ն այս պահին որևէ մեկնաբանություն չի տրամադրել, սակայն ընկերության ներկայացուցիչը Defense News-ին, չներկայանալու պայմանով, ասել է, որ AEC-ը մասեր կտրամադրի էլեկտրոնիկայի համար, իսկ Vestel-ը՝ «էական, կարևոր արտադրանքի բաղադրիչներ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին հաստատել էր, որ «Սաուդյան Արաբիան ունի թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերի պահանջ»:
Vestel-ի խոսնակը նաև ասել է, որ, բացի համատեղ արտադրության համաձայնագրից, Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում Karayel-SU անօդաչու թռչող սարքերի պատրաստի խմբաքանակ գնելու մասին:
«Այս գործարքը սկսվել է 2017-ին Դուբայի ավիաշոուում, որտեղ սաուդցիները ցանկանում էին պայմանագրեր կնքել ինչպես ուղղակի գնումների, այնպես էլ համատեղ արտադրության համար»,- ասել է թուրք վերլուծաբաններից մեկը: