կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 15:52
Հասարակություն

Փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների․ չի հաջողվելու․ Արտակ Զաքարյան

Փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների․ չի հաջողվելու․ Արտակ Զաքարյան

Ըստ «իշխանությունների» ներսից ստացվող լուրերի՝ սրանք «նիկոլական սադրիչ» օպերացիան անհաջող իրացնելուց հետո անցնելու են շարժման ակտիվիստների բնակարաններում ապօրինի խուզարկություններին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թեմայով: Քանի որ դա էլ չի օգնելու (իրենք հո գիտեն, որ կեղծ թեմաները երկար կյանք չունեն), այնուհետև փորձելու են անցնել միտինգներն ու երթերը ցրելու կոշտ մեթոդների: Այսինքն` ոստիկանության մեծաթիվ ուժեր, այլ ուժերից ու մարզերից ոստիկանի համազգեստ հագած անհայտ ծագման սուբյեկտներ, փշալարեր, մահակներ, ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազեր և այլն:

Սա իրենց սցենարն է, որը նախապատրաստել են Արցախը հանձնելու, Նիկոլի կաշին փրկելու և Հայաստանը թրքացնելու համար: Երեքն էլ ծայրաստիճան վատ նպատակ է, որին այսօր իբրև թե ծառայում է հայ ոստիկանը (հուսով եմ՝ սխալվում եմ):

Սա չի հաջողվելու, որովհետև նիկոլամերձ վախկոտների ու թրքահպատակների «իշխանության» կուլիսներում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ եթե 30.000 մարդուց ավել լինի միտինգը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ոչ ջրցան մեքենան կօգնի, ոչ հատուկ միջոցները, ոչ էլ ոստիկանության` առանձնակի դաժանությամբ (ջիհադիստական վարքով) աչքի ընկած դիմակավոր տեսակը:

Այնինչ` շարժումն օր օրի աճում ու ավելանում է: Երեկ ոստիկանությունն իր ղեկավարությանը զեկուցել էր, որ երթը մոտ 50.000 մասնակից է ունեցել: Խելագարին դա չեն հասցրել: Ճիշտ էլ արել են, կապիտուլյանտը թող Հ1 նայի:

Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար