կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 16:03
Քաղաքական

Ժողովրդային շարժման երեկոյան երթերը արդեն վերածվել են Հայ Ժողովուրդի միկրոտիեզերքի․ Կարեն Մկրտիչյան

Ժողովրդային շարժման երեկոյան երթերը արդեն վերածվել են Հայ Ժողովուրդի միկրոտիեզերքի․ Կարեն Մկրտիչյան

Ժողովրդային շարժման երեկոյան երթերը արդեն վերածվել են Հայ Ժողովուրդի միկրոտիեզերքի․ այս բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել կանադահայ ֆինանսիստ Կարեն Մկրտիչյանը։

Նա գրել է․ «Ժողովրդային շարժման երեկոյան երթերը արդեն վերածվել են Հայ Ժողովուրդի միկրոտիեզերքի – բոլոր ոլորտներից մարդիկ, կասիռներ, բանկիրներ, իրավաբաններ, մատուցողներ, գործադիր տնօրեններ, բժիշկներ, ուսանողներ, ուսուցիչներ, պրոֆեսորներ, տարեցներ, երիտասարդներ, ամբողջ ընտանիքներ, երեխա գրկած մայրեր, Երևանցիներ, մարզերից ու Արցախից ժամանածներ, Սփյուռքահայեր, հայրենադարձներ, բոլորը միավորվել են որ վերականգնեն իրենց ազգային միասնությունը։ Մարդիկ հոգնել են արհեստականորեն ստեղծված պառակտումից, ուզում են համերաշխ ապրել իրենց հայրենակիցների հետ։ Ժամանակավոր կառավարությունը պիտի անպայման ձեռք մեկնի բոլոր հայերին անխտիր, ու նորից հետ բերէ մեր միասնությունը»։