Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԿԳՄՍ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես են դիմագրավելու հանրակրթական չափորոշիչների դեմ բարձրացված աղմուկին։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը պնդել է, որ չի կարելի ոչ մի զիջում թույլ տալ, քանի որ դա միայն կոգևորի հայագետներին։ Ընդհակառակը, ըստ խորհրդականի, ԿԳՄՍ-ն պետք է լռեցնի բոլորին։ Այս մասին գրում է hraparak.am-ը:
Կարաբեկյանը որպես խնդրի լուծման առաջին քայլ է համարել իր ընկերոջը՝ Վահրամ Դումանյանին ԵՊՀ ռեկտոր դարձնելը, քանի որ վերջինս խոստացել է ընտրվելուց հետո որոշ ժամանակահատվածում ԵՊՀ-ից հեռացնել համալսարանական գլխավոր հայագետներին՝ Արծրուն Ավագյանին, Սամվել Մուրադյանին, Յուրա Ավետիսյանին, Սեյրան Գրիգորյանին, Էդիկ Մինասյանին և Արտակ Մովսիսյանին։
Սամվել Կարաբեկյանը վստահություն է հայտնել, որ նման քայլից հետո Աշոտ Մելքոնյանն ու այլ հայագետներ կվախենան, ինչպես որ այս պահին զգուշանում են Գրականության և Լեզվի ինստիտուտները։ Ի դեպ, կիրակի օրը Սամվել Կարաբեկյանն ու Վահրամ Դումանյանը երկար հանդիպում են ունեցել Սարյանի գարեջրատանը։