Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայրաքաղաքի Զեյթուն թաղամասում ոստիկաններն սկսեցին բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանի գլխավորած անհնազանդության երթի մասնակիցներին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ոստիկանները սադրեցին՝ նախ հայտարարելով, որ իրենց հետ պետք է համաձայնեցնել անհանզանդության երթը, նոր իրականացնել, ապա հարցրին, թե ինչքան են փակելու փողոցը։
«Կփակենք ինչքան ուզում ենք, հետո կշարունակենք երթը՝ ժողովուրդը կորոշի։ Սադրանքի եք դիմում կրկին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ապա ցուցարարները նստացույց արեցին հենց խաչմերուկում։
Ոստիկանները գրոհեցին խաղաղ ցուցարարների վրա ու սկսեցին հարվածելով ու քաշքշելով բերման ենթարկել տասնյակ ցուցարարների։
Այնուհետև Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ոչ մեկը չի կարող կասեցնել պայքարը։
Երթը շարժվեց՝ այլ փողոցներ ու խաչմերուկներ պարալիզացնելու։
Նշենք, որ Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։
Մանրամասն՝ տեսանյութում․