Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցուցարար աղջկան վրաերթի ենթարկեց 88fu988 համարանիշով ավտոմեքենան՝ Արցախի հանձնման դեմ և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողության ընթացքում. հայտնում է Yerkir.am-ը։
Մեքենայի հարվածից երիտասարդ աղջիկը ընկավ գետնին։ Քիչ հետո, սակայն, վեր կացավ և շարունակեց բողոքի գործողությունը։
«Ինձ բժիշկ չի հետաքրքրում, ինձ իմ առողջականը չի հետաքրքրում, ես իմ տունը, իմ հայրենիքն եմ ուզում ու դավաճան ղեկավարի հրաժարականն եմ ուզում»,- իրեն մոտեցած լրագրողներին ասաց վրաերթի ենթարկված Սեդան։
Նա ասաց, որ ինքն էլ արցախցի է և բողոքի գործողությունը հանուն իր Արցախի է անում։
«Իմ տունը Արցախում է, քանի մեքենա ուզում է ինձ տակը գցի, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզում եմ։ Ոչ մի սարսափելի բան չկա, հանուն հայրենիքի ենք անում»,- ասաց նա։
Մեկ այլ ցուցարար, որը ևս տուժեց ավտոմեքենայի հարվածից, ասաց, որ չի դիմելու ո՛չ բժշկի, ոչ՛ իրավապահների, քանի որ մեր երկրում համակարգ չկա, միայն իր մոտ արձանագրեց ավտոմեքենայի համարանիշերը։
Մանրամասն՝ տեսանյութում: