Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խաղաղ ցուցարարներին, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Տիգրան Մեծ պողոտայում նրանք բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ոստիկանության զորքերը քաշքշեցին նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին, բայց ավելի ուշ բաց թողեցին։
Բերման ենթարկեցին նաև ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոբյանին։
«Այս շարժումը շարունակվելու է մինչև մեր պատմության ամենաամոթալի էջը լուսավորեք նոր ազգային զարթոնքով։ Նիկո՛լ, դավաճան»,-հայտարարեց նա ոստիկանների պատի միջից։
Մի քանի տասնյակ ցուցարարների դեմ Ոստիկանությունը դուրս էր բերել իր զորքերի հսկայական ստորաբաժանումը՝ հատուկ հանդերձանքով և զինված։
Ամեն մի ցուցարարի նրանք հափշտակեցին մեծ խմբերով և, նստեցնելով ավտոմեքենան, տարան իրենց հետ։ Այս պահին էլ ակցիայի վայրում հատուկ ծառայողների մեծ խմբեր կան։
Բերման ենթարկեցին նաև ցուցարար Սեդային, որին եկեկվա ակցիայի ժամանակ վրաերթի էին ենթարկել։
Մանրամասն՝ տեսանյութում․