կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-06 10:55
Հասարակություն

Պուտինի այցի օրը ոստիկաններն անգամ Հոլանդիայի քաղաքացու են բերման ենթարկել

Պուտինի այցի օրը ոստիկաններն անգամ Հոլանդիայի քաղաքացու են բերման ենթարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող բերման ենթարկված 110 ցուցարարների մեջ եղել է նաեւ Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսը: Նրան ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան փողոցից, երբ ակցիան արդեն ավարտվել էր: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ռիկ Ադրիանսի ընկերուհին՝ Բյուրակն Իշխանյանը, ում նույնպես Բաղրամյան փողոցից այդ օրը բերման են ենթարկել:

 

«Վեց ժամ մնացել եմ ոստիկանության բաժանմունքում, իսկ մեր մյուս ընկերներին առնվազն չորս ժամ են պահել: Փաստաբան էինք պահանջում, մոտ երեք ժամ հետո միայն եկավ: Մեզ բերման ենթարկեցին առանց հիմնավորման, չէին բացատրում, թե ինչո՞ւ, մինչեւ որ հարցաքննության ժամանակ դեմ տվեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածը՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու մասին, բայց աբսուրդ է, մեզնից ոչինչ չեն պահանջել, մեքենան կանգնեցրել են, նստեցրել»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/12/05/412172/: