Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունն ակնհայտորեն սարսափներ ունի, քանի որ մեր քաղաքացիները ոտքի են կանգնում, գիտակցում են իրավիճակի լրջությունը և այսօր փողոցներում են: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ընդդիմության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ բնական է, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։
Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարևոր բացահայտում է հնչեցնելու, Աբրահամյանն ասաց. «Փաշինյանը փորձում է տեղեկատվական վակուումը լցնել ու ապահովել իրենց քարոզչությունն ընդհանուր տեղեկատվական հարթակում։ Այլ բան չի կարող լինել։ Եթե Փաշինյանն ունենար այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր սենսացիոն լիներ, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց կհրապարակեր։ Այս իշխանությունը հայտնի է միայն իր կեղծիքով, ստախոսությամբ, այս պայմաններում ակնկալել որևէ լուրջ բան, իմաստ չունի»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր հրաժարականի հանրային պահանջին, որն ընթերցել էր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, հայտարարեց. «Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու, պետք չի թողել՝ աղմուկ-աղաղակի մեջ կորի»: Սակայն ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ախ չեք ուզում լսել… Բա էդ ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»։