Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի մասին նոր հայտարարություններով է հանդես եկել. տեղեկացնում է T24-ը:
Նշելով, որ նախաձեռնված միջոցառումները չպետք է մեկնաբանվեն որպես` «Թուրքիան մուտք է գործում Սիրիա», Դավութօղլուն, այնուամենայնիվ, սպառնացել է. «Մենք քրդերի հետ ոչ մի խնդիր չունենք: Մեր սահմանների ապահովության համար նախաձեռնություններ իրագործել ենք: Բացի այդ` մեր սահմանից դուրս իրավիճակի հնարավոր սրման առումով հավելյալ նախաձեռնություններ ենք արել, սակայն դա չպետք է ընկալվի որպես Թուրքիայի մուտքը Սիրիա: Եթե մեր անվտանգությանը սպառնան, չենք սպասի վաղվան»:
«Մենք Թուրքիային արկածների մղող քայլեր չենք անի: Անտարբեր չենք կարող մնալ նաև PYD-ի և PKK-ի ստեղծած՝ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող իրավիճակի նկատմամբ: ԻՇԻՊ-ի նկատմամբ ամենահստակ դիրքորոշումը ցուցաբերեցինք: Մայիսի 28-30-ին Հասաքեյում Սիրիայի վարչակարգը համաձայնության եկավ ԻՇԻՊ-ի հետ՝ չափավոր ընդդիմության դեմ համաձայնության գալով»,- պնդել է Դավութօղլուն՝ կրկնելով ԻՇԻՊ-ի հանդեպ Թուրքիայի` իբր բացասական դիրքորոշման մասին: