Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerevan.Today-ին հասած տվյալներով՝ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Սյունիքում «Մասկի շոու» օպերացիա բեմադրելով` երեք քաղաքացու է բերման ենթարկել»։
Սիսիանի համայնքապետարանում է տեղի ունեցել ԱԱԾ օպերացիան։ Բերման ենթարկվածները բաժնի պետեր են։ Փորձեցինք ԱԱԾ մամլո ծառայությունիղ տեղեկատվություն ևս ստանալ ու պարզաբանում, թե ովքեր են բերման ենթարկվածները և ինչ պատճառով են նրանց նկատմամբ գործողություններ իրականացվել, սակայն ԱԱԾ ից մեր զանգերին պատասխանող չեղավ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիրների շարքերից են բերման ենթարկված անձիք։ Իսկ թե որքանով է օպերացիան նրանց քաղաքական հայացքների ու այս օրերին Երևանում և մարզերում սկիզբ առած «դիմադրության շարժման», Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ առնչվում, կփորձենք տեղեկատվությունը ճշտելուց հետո հրապարակել։
Հիմնավոր վարկածն այն է, որ սյունեցի համյնքապետերի ազատ արձակվելուց հետո իշխանությունը որոշել է վախի մթնոլորտ տարածել Սյունիքում։
Ի դեպ, երկու տարի է՝ վարչապետի վերահսկողական ծառայությունն ու 6-րդ վարչությունը պարբերաբար ստուգումներ են իրականացրել Սիսիանի համայնքապետարանում և ոչինչ չեն հայտնաբերել։ Համայնքապետերին ազատ արձակելուց և Երևանում գործընթացներից հետո ԱԱԾ-ն վերադարձել է Սյունիք։
Սյուզի Բադոյան