Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլին «մասկի-շոու» ցուցադրել չստացվեց: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի՝ ՔԿ ներկայանալու մասին ասուլիսի մեկնարկից ուղիղ 20 րոպե անց Քննչական կոմիտեն էջում հրապարակեց մի երկարաշունչ տեքստ, որից պարզվեց, որ «….ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ՀՀ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է»: Տեղեկացանք, նաև, որ կա որոշում «….Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը»: Այսինքն, ՔԿ-ն հրապարակեց տեքստը միայն այն ժամանակ, երբ Փաշինյանի իրավապահ համակարգի համար պարզ դարձավ, որ պատգամավորների, փաստաբանների և լրատվամիջոցների ներկայությամբ այլևս հնարավոր չէ Փաշինյանի համար ապահովել այդքան ցանկալի «մասկի-շուոն», այն է՝ փռել ասֆալտին, ծեփել պատերին և այլն։
Այն, որ իրավապահ համակարգը գտնվում է չափազանց ողորմելի վիճակում ու պետականության համար չափազանց վտանգավոր գործիք է դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ վաղուց ակնհայտ է: Եվ Գերասիմ Վարդանյանին առնչվող վերոնշյալ զավեշտալի ու ամոթալի փաստը պարզապես առիթ է՝ ևս մեկ անգամ հնչեցնելու հետևյալ հարցերը. իրականում ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգը, ազգակործան պատուհաս շեֆի համար չստացված «մասկի-շոու» բեմադրելո՞վ, սիվիկների, արարատնյուզների, հայկական ժամանակների, մեդիանյուզների ու նման մոլորեցնող հարթակների համար ձայնագրություններ ապահովելո՞վ, այդ ձայնագրությունների հիման վրա էլ Շարժման ակտիվ մասնակիցների վրա «գործեր կարելո՞վ», թե՞ ուրիշ «հույժ կարևոր» գործառույթներ էլ կան, որոնց մասին դեռ չգիտենք: