Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնությունը դժգոհ է Թուրքիայից Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյային հղումով։
Ինչպես նշել է պաշտոնյան, Ռուսաստանը դժգոհ է Ուկրաինային զենքի մատակարարումից։ Բայց թուրքական կողմը հայտարարել է, որ բոլոր վաճառքներն իրականացվում են մասնավոր ընկերության կողմից, և զենքի մատակարարման պայմանագրերը նույնպես կնքվել են մինչև Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելը։
«Ռուսները վրդովված են և ժամանակ առ ժամանակ բողոքում են անօդաչու թռչող սարքերի վաճառքից, նախկինում բողոքում էին և բողոքում են հիմա, բայց մենք արդեն պատասխանել ենք, որ դրանք մասնավոր ընկերություններ են, և անօդաչուների այս գնումները կատարվել են մինչև պատերազմը»,- պաշտոնյային մեջբերում է Reuters-ը։
Թուրքիան սերտ կապեր է զարգացրել Ռուսաստանի հետ էներգետիկայի, պաշտպանության և առևտրի ոլորտներում, մինչդեռ մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկներից: Թուրքական «Բայքար» պաշտպանական ընկերությունը վաճառել է անօդաչու թռչող սարքերը Կիևին, չնայած ռուսական առարկություններին, և համաձայնագիր է ստորագրել դրանց համատեղ արտադրության մասին ռուսական ներխուժումից առաջ, ինչը բարկացրել է Մոսկվային. հայտնում է գործակալությունը: