|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ համատեղ նախագիծ են ներկայացրել Կոնգրես, որը արգելք է նախատեսում Թուրքիային զենք վաճառելու համար. տեղեկացնում է թուրքական «Զաման» օրաթերթը:
Կոնգրեսականները մտահոգություն են հայտնում, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը սպառնալիք է ԱՄՆ դաշնակից երկրների` Հայաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի համար:
«Իսրայելի դեմ Թուրքիայի կողմից աճող սպառնալիքները, ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշումը, Կիպրոսի օկուպացումը եւ Հայաստանի շրջափակումը մեզ շատ են անհանգստացնում: Թուրքիային զենք վաճառելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է լրջորեն մտածի այդ սպառնալիքների մասին»,- ասվում է փաստաթղթում:
Թուրքական թերթը գրում է, որ նախագիծը Կոնգրես է մտցվելու 8 օրվա ընթացքում, սակայն հաջորդ շաբաթվանից սկսվում են կոնգրեսական արձակուրդները: