| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման հարցը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԱՄՆ-ի Կոնգրեսում: Հայտնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ որոշում էր ընդունվել 2 նախապայման ավելացնել Թուրքիային կործանիչների վաճառքի որոշման մեջ:
Նախատեսվում էր, որ ԱՄՆ Սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունված ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:
Սենատում տեղի ունեցող հավելվածների քննարկման արդյունքում, սակայն, 2023-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի» տեքստի վերջնական տարբերակից հանվել են Ներկայացուցիչների պալատի կողմից քվեարկությամբ ընդունված նախապայմանների նախագիծը: Ավելի ուշ պետք է Սենատն ու Ներկայացուցիչների պալատը վերնշյալ օրենքի համար համատեղ տեքստ մշակեն ու ներկայացնեն նախագահ Բայդենի հաստատմանը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ սպասվում է, որ համատեղ տեքստից ևս կհանվեն վերոնշյալ նախապայմանները: