|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վրաստանը հրաժարվում է կատարել Ուկրաինայի պահանջները զենքի մատակարարման և երկրորդ ճակատի բացման վերաբերյալ։ Այս մասին գերմանական Deutsche Welle հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ուկրաինացիներն ավելի ու ավելի շատ օգնություն են պահանջում իրենց գործընկերներից, ոչ միայն Վրաստանից, հաճախ՝ կոպիտ ձևով: Կիևը ցանկանում է զենքի մատակարարումներ ստանալ Թբիլիսիից, ինչպես նաև Վրաստանում բացել Ռուսաստանի հետ պատերազմի երկրորդ ճակատը։ Այս ամենն անհնար է։ Մենք պետք է զգույշ լինենք այս հարցերում, քանի որ մենք չունենք այդքան մեծ բանակ, և ոչ ոք մեզ օգնության չի գա, ինչպես Ուկրաինային»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։