Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փակագծեր կան, որոնք չեն բացվում: ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը նման կերպ բնորոշեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի անդրադարձն Ալիևի հայտարարություններին:
Իսագուլյանի խոսքով՝ Զատուլինի հայտարարության մեջ կային մտքեր, որոնք պետք է կռահել, գուշակել, բացել: «Զատուլինի խոսքը, թե Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված վերանայումներ կլինեն, մի քիչ կարելի է այլ կերպ հասկանալ, սա չի նշանակում, որ ընդհանրապես վաճառք չի լինելու: Բայց նա խոսեց նաև Հայաստանին տրվող զենքերի մասին: Իհարկե, դրանց հետ կապված այլ բան չասաց, սակայն դրանց տակ շատ բաներ կան թաքնված: Ի պատիվ ՀՀ իշխանությունների՝ մենք կարողանում ենք սակարկել, զենք ձեռք բերել շատ ավելի ուրիշ հնարավորություններով»,- ասաց նա:
Ըստ Իսագուլյանի՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի զենքի մատակարարման առումով դառնա ինքնաբավ և դեռ մի բան էլ կարողանա արտահանել. Հայաստանը պետք է հասնի նրան, որ ոչ թե ինչ-որ մեկից զենք գնի, այլ ինքն արտադրի ու մյուսներին վաճառի: Այդ ուղղությամբ աշխատանքներ, նրա խոսքով, տարվում են:
Հիշեցնենք, որ Զատուլինը հայտարարել էր, թե տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հետ կապված արել են հետևություններ: «Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը այն բանի վրա, որ Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել ժամանակակից պաշտպանության միջոցներ, որոնք, հույս ունեմ, կտեսնեք շքերթի ժամանակ»,- ասել էր նա: