Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության երկրորդ ճակատ կբացվի այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրություններում հաղթի ընդդիմությունը։ Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ինքը կարող է երաշխավորել իրադարձությունների նման զարգացումը Վրաստանի ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում։
«Եթե տեսականորեն պատկերացնենք հավաքական ազգային շարժման իշխանության գալը, օրինակ՝ նոյեմբերին, ընտրություններից հետո ես ձեզ երաշխավորում եմ, որ ոչ թե երկու, երեք կամ չորս ամիս հետո, այլ հաշված օրերում Վրաստանը կդառնա երկրորդ ճակատ», — ասել է Կոբախիձեն: