|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այս օրերին քաղաքացիներին հատկապես հետաքրքրում է, թե որքան է կազմում ՀՀ ոստիկանության ծառայողների թիվը։
Yerkir.am-ը պարզել է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաստիքների առավելագույն թիվը 15.378 է։ Նշենք, որ այս թվի մեջ են մտնում Ոստիկանության բոլոր կադրերը, այդ թվում՝ մինչեւ անգամ պահակները։
ՀՀ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ունի 5 տեղակալ, այդ թվում՝ առաջին տեղակալ։ Նրանք են՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, գնդապետ, Ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Արամ Հովհաննիսյան, ոստիկանապետի տեղակալ, գնդապետ, Ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Կամո Ցուցուլյան, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Հայկ Բաբայան, ՀՀ ոստիկանութան պետի տեղակալ, գնդապետ, Ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Վարդան Մովսիսյան, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Արա Ֆիդանյան, ոստիկանապետի տեղակալ, գնդապետ, Ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ Արթուր Մարտիրոսյան։