|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նիկոլի ժամանակն այն է, երբ յոթ առողջ համբալներ, որոնց երբեք չեն տեսել առաջնագծում մեկուկես տարի առաջ, խիզախորեն կոտրում են ընդամենը մի տղայի՝ վերջին պատերազմի վետերանին։ Այս մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սաֆարյանը:
«Նիկոլի ժամանակն այն է, երբ առաջնագծում իրենց կեսը թողածներին հայանման էակներն առաջարկում են նորից վերադառնալ այնտեղ։
Նիկոլի ժամանակն այն է, երբ Երևանի հողատարածքի մեկ քառակուսի մետրի վրա կա ուղիղ երեք ոստիկան։
Վստահ եմ, որ անգամ Լատինական Ամերիկայի տեղական ֆյուրերները չեն տեսել կամ չեն կազմակերպել նման կինեմատոգրաֆիական սյուր։
Ահա նա՝ ժողովրդական ու սիրելի առաջնորդը։ Հինգ հազար թիկնապահների ստվերի ու պաշտպանության տակ։ Ահա այն` Նիկոլի ժամանակը։
Բայց վաղը, վստահաբար, մեզ համար այլ ժամանակ է լինելու: Նոր ժամանակ:
Վաղն անպայման արթնանալու ենք այլ Հայաստանում», - գրել է նա: