Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ծանր հոգեբանական պայմաններում՝ պատերազմ, շիզոֆրենիկի հայտարարություներ, ատելություն, որ մարդուն չեն կարող հանգիստ թողնել, գրքեր եմ թերթում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը Գյումրիում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։
Նա նշեց, որ Ջորջ Օրուելը «1984»-ում կանխատեսում է այն, ինչ պետք է անել, որ երկիրը կործանվի, և այս իշխանությունները բառ առ բառ անում է դա։ Օրուելը գրել է՝ «Ով վերահսկում է անցյալը՝ վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան՝ վերահսկում է անցյալը»։ Եվ քանի որ այս իշխանությունները այսօր վերահսկում են ներկան, դրա համար հավածը ուղղեցին դեպի մեր անվցյալը՝ հայոց պատմությունը, եկեղեցին, մեր ընտանիքը։
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ Գյումրիում բազմաթիվ մարզիկներ կան, որ եռագույնը բարձրացրել են աշխարհում, բայց նրանցից ոչ մեկի մասին ֆիլմ չնկարվեց, այլ միայն ֆիլմ նկարվեց Մել Դալուզյանի մասին, որովհետև սեռն է փոխել։
Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ համեմատվելու համար այս իշխանությունները գոնե պետք է 3 տարում գոնե 30 շենք կառուցեին, որ մարդկանց դեմքին կարողանային նայել։
«Ինձ համար Գյումրին սիմվոլների քաղաք է, այդ սիմվոլներից մեկը Ֆայտոն Ալեքն է․ ասում է՝ «Ֆայտոն չտեսած՝ ավտո նստեցին, ինչքան չլուտ կա՝ դարձել է աղա»։ Ու մարդը փողի մասին չէր խոսում, գիտելիքների, ունակությունների մասին էր խոսում։ Հիմա իրենք կարո՞ղ էին ինչ-որ բան անել․ ի՞նչ կարող էին անել հայհոյելուց, անուն կպցնելուց, վիրավորելուց բացի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․