կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 16:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ․ Իշխան Սաղաթելյանն ընթերցեց ժողովրդի ձևակերպած հանրային պահանջը

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընթերցեց ժողովրդի ձևակերպած հանրային պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ․

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը

1․ տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը՝ բերել է պատերազմ ու պարտություն,

2․ խոստովանել է, որ կարող է կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել,

3․ 2021 թ-ի հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,

4․ իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջանական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է՝ հիմա գնում է այլ ճանապարհով,

5․ խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։

6․ չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ․ պադավատապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը և հետիոտնին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը և, ինչպես միշտ, փախավ։

Ելնելով այս ամենից՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա։

Ժողովուրդը ծափերով  հավանություն տվեց այս պահանջին։

Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս պահանջը տարել են ԱԺ՝ իշխանություններին ներկայացնելու։

Մանրամասն՝ տեսանյութում․