կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 17:50
Առանց Կատեգորիա

«Էդ սևը թողեք, էն էրեխեն մեզ դեպի Լույսը տանելու համար գնաց»

«Էդ սևը թողեք, էն էրեխեն մեզ դեպի Լույսը տանելու համար գնաց»

Գյումրիում կատարված սարսափելի ոճրագործությունն արդեն մեկ շաբաթ է`  «Ֆեյսբուք»-ի քննարկման թիվ մեկ թեման է: Ավետիսյան ընտանիքի 7-րդ անդամի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը ցնցեց համացանցը:


Մարդիկ հիմա փորձում են հասկանալ փոքրիկ Սերյոժայի թողած մեսիջը:



Լևոն Բաղդասարյան. «Բոլորովին էլ փոքրիկ չէ, կարգին մեծ մարդ է: Ստիպեց բոլորիս մտածել ու լուծում գտել»:



Ավետիք Բաբայան. «Ազգին միավորեց ինքը, հրեշտակ է, հրեշտակ»:



Հովհաննես Պապիկյան. «Ստիպեց բոլորիս մտածել ու լուծում գտել»: Նաեւ տրամադրեց վերաբերմունք մշակել երկրի, քաղաքի, հարեւանի, ընդհանրապես մարդու նկատմամբ»:



Օլգա Ջավադյան. «Համախմբեց ու որոշ չափով, խելքի բերեց, ստիպեց մտածել` ով ենք մենք և ուր ենք գնում»:



Աննա Ալեքսանյան. «Մեզ բոլորիս մեծ Ավետիս։ Փոքրիկի մահը՝ ծնունդն է մեր ժողովրդի ինքնագիտակցության արթնացման և մեզանից է կախված նրա հետագա զարգացումը։ Ցավին ու տառապանքին պետք է դիմանալ և պատասխանել հարցերին, ինչու՞ այսպես եղավ»:

 

Մարինա Հայրապետյան. «Ամբողջ գիշեր չեմ քնել: Այդ մասին էի մտածում, թե ինչու՞ մեր աղոթքները Աստծուն չհասան, ինչու՞ չփրկեց այդ փոքրիկին: Մտածում եմ նաև, թե որտեղից՞ է գտել փոքրիկ Սերյոժան այն ուժը 7 օր ապրելու: Այն մասին, թե ինչու համար է Աստված նրան տվել այդ 7 օրը: Մեզ է տվել այդ 7 օրը: Ի՞նչ է Աստված դրանով մեզ ուզել ասել» Ի՞նչ էր Աստծո նպատակը Ավետիսյաններին այս աշխարհ ուղարկելու: Ի՞նչ էր փոքրիկ Սերյոժայի նպատակը»:



Արմինե Գաբրիելյան. «Մենք ցավի դիմացող ազգ ենք: Տվեց, որ արյունը մեր մեջ եռ գա, որ հետո էլ հադարտեցին ու թողնի մեզ մեր հետ, մտածելու, մտորելու, ծանր ու թեթև անելու եղածը, դատելու սառնասրտոտեն . ինչու՞»:



Կատյա Գրիգորյան. «Փոքրիկը մեզ համախմբեց և դարձրեց միասնական: Նա իր կյանքում ավելի շատ բան արեց, քան կառավարությունը էս վերջին 25 տարվա մեջ: Իրենց ազգանունն էլ պատահական չէր` Ավետիսյաններ»:

 

Արծրուն Պեպանյան. «Էդ սևը թողեք: էն էրեխեն մեզ դեպի Լույսը տանելու համար գնաց... Աստված որոշել է մեզ նորեն ԱԶԳ դարձնել, ու գտնում է, որ մեր հոգուն պատած հազարամյա ժանգի թաղանթը հնարավոր է փշրել միմիայն հոգու սահմռկեցուցիչ ցնցումով... Ու անում է իր ԳՈՐԾը. դա հետո կհասկանաք: Եկեք այսօր հարգենք մեր պստլիկի հիշատակը, ով այդպես էլ չհասցնելով հասկանալ, թե ու՞ր է եկել, ավելին արեց իր ազգի վերարթնացման համար, քան բոլոր կուսակցությունները միասին...»:



Նարինե Շարաֆյան. «Պարզ համերաշխ ընտանիքի բալիկ էր, որ ապրեց վեց ամիս ՝իր հարազատների սերն ու գուրգուրանքը վայելելով և տոկաց յոթ օր՝ամենայն հայոց բալիկ դարձավ ու լուռ հեռացավ......որ հասկանանք թե ուր ենք հասել,ոնց այս ամենը հնարավոր եղավ»: