կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 09:46
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոերթի մասնակիցներն իջան մեքենաներից և պարալիզացրին Արշակունյաց պողոտայի երթևեկությունը

«Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերի 5 ուղղություններից մեկից ակցիայի մասնակիցներն իջան ավտոմեքենաներից ու փակեցին Արշակունյաց խճուղին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ցուցարարներն ավտոմեքենաները կանգնեցրին ուղիղ ճանապարհի կենտրոնում, փակեցին այն ու իջան մեքենաներից՝ պարալիզացնելով երթևեկությունը։

Ոստիկանները բազմամարդ խմբով մոտեցան ու փորձեցին սադրանք հրահրել։ Ցուցարարների հետ քաշքշուկ ու վիճաբանություն սկսվեց։

Որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո ակցիայի մասնակիցները նստեցին ավտոմեքենաներն ու շարունակեցին դիմադրության ավտոերթը։

Նշենք, որ մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը։ Նախօրեին հանրահավաքի ժամանակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր․ «Առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։

Մանրամասն՝ տեսանյութում․