կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 13:36
Քաղաքական

Ո՞ւմ դեմ է նա պատրաստվում օգտագործել այդ հատուկ միջոցները, ժողովրդի՞․ Վահե Հակոբյան

ՀՀ պետական դրոշն իշխող ուժի պաստառների վրա պատկերված է քերված ու ճանկռված։ Եթե մի որոշ ժամանակ էլ այդ մարդիկ մնան իշխանության, մեր դրոշի տեղը կլինի ադրբեջանականը կամ թուրքականը․ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։

«Այսօր՝ մեր պետական դրոշի օրը, այդ մարդը գնում է Սյունիք՝ իր հետ տանելով հատուկ միջոցներով զինված 1500-ից ավելի ոստիկանի։ Ո՞ւմ դեմ է նա պատրաստվում օգտագործել այդ հատուկ միջոցները, -շժողովրդի՞։ Սիսիանից հետո նա գնացել է Կապան, հետո՝ Գորիս և շարունակում է զորքով շրջել։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ապրեն ուժեղ Հայաստանում, եթե մեր ապագան կապում ենք մեր հայրենիքի հետ, մենք այլընտրանք չունենք՝ հունիսի 20-ին՝ «Հայաստան» դաշինք»,- նշեց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։