կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 16:16
Քաղաքական

Ոստիկանն ասաց՝ գիտենք, որ Դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել․ Արամ Վարդևանյան

Վերջին օրերին բազմաթիվ ոստիկանների հետ ունեցել ենք առնչություն, որովհետև մեր երթերի, հավաքների ընթացքում հենց ոստիկաններն են մեզ ուղեկցել, և իսկապես, բազմաթիվ հայրենասեր մարդկանց բացահայտել ենք այդ համակարգում, կան իրական` ոստիկանության սպայի պատվին հավատարիմ ոստիկաններ։ Եթե ընդհանուր գնահատական տանք համակարգին՝ կարող ենք ասել, որ նրանց մեծամասնությունը մեր կարծիքը, գաղափարները կիսողներ են, բայց, ցավոք, ինչպես ցանկացած ոլորտում, կան նաև այնպիսի ոստիկաններ, որոնք ոստիկան չպետք է կոչվեն, մենք այսօր տեսանք առանձին ոստիկանների, որոնք օրինականության և իրավունքի հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Պատգամավորը պատմեց առավոտյան Կրկեսի մոտ տեղի ունեցած ակցիայի և իրեն բերման ենթարկելու մասին: «Ոստիկաններին ասացի, որ իրավունք չունեն բերման ենթարկելու պատգամավորին, ոստիկանն ասաց՝ գիտենք, որ Դուք պատգամավոր եք, բայց հրաման են տվել»,- պատմեց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։