Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթը ուղղությունը թեքեց դեպի միջադեպի վայր՝ ծաղիկներ, խաղալիքներ, մոմեր դնելու Լեոյի խաչմերուկում, որտեղ Փաշինյանի ավտոշարասյունը հարվածել և սպանել էր փողոցն անցնող հղի կնոջը՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը վստահեցրեց, որ բարոյական իրավունքը մեզանից յուրաքնչյուրին սովոորեցրել է, որ եթե տեսնում ես մեկը վտանգի մեջ է՝ վազում օգնում ես, իսկ քրեական օրենսգիրքն ասում է, որ եթե տեսնում ես մեկին վտանգ է սպառնում, ուզում ես եղիր հասարակ քաղաքացի, ուզում ես՝ թիվ մեկ պաշտոնյա, պարտավոր ես դուրս գալ, օգնել։
«Իսկ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը նենց է վախում, խելագար աստիճանի, որ իր անվտանգությունը մադուն տրորտում է, ինքը դա տեսնում է ու գնում է»,-ասաց նա։
Վարդևանյանը վստահ է, որ իրականում ժողովրդի իշխանություն ունեցող պաշտոնյան դուրս կգար, իր ձեռքերի վրա կվերցներ կնոջը ու կվազեր հիվանդանոց։
«Բա էդ շարասյունն ինչի՞ համար է, որ արագ հասներ հիվանդանոց, որ Հայաստանի այսպիսի խելագար իշխանություն չլիներ։ Մեր հայրնակիցը մոտ 30 րոպեի չափ եղել է փողոցում, հո դուք գի՞ժ չեք»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվում Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․