Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը 4 ուղղություններով խմբերը քայլարշավով կմտնեն Երևան, ժամը 16։00 կլինեն Ֆրանսիայի հրապարակում, կլինի մեծ հանրահավաք և հրապարակից կհայտարարենք մեր հետագա քայլերի և գործողությունների մասին՝ ըստ Yerkir.am-ի նկատեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
«Լինելու են անհնազանդության ակցիաներ, ժողովուրդը դուրս է գալու փողոց և արդեն փողոցում է, հասնելու ենք նրանք, որ ցույց տանք, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի Հայաստանում»,-ասաց նա։
Սաղաթեյանը վստահեցրեց, որ իրենք մարդկանց փողոց են կանչում ոչ թե սուտ խոստումներով, այլ մարդիկ իրենք են գալիս՝ հասկանալով մեր երկրի դեմ սպառնալիքները։
«Ես բացառում եմ Նիկոլով կրկին ընտրությունների գնալու տարբերակը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․