Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախքյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին.
Եթե այդքան խելոք էիք և գիտակ, քաղաքականության մեջ հունցված, խորագիտակ և կանխազգող, ազգի ճակատագրով մտահոգ, ապա ինչու՞, ինչու՞ գլխավորեցիք Ղարաբաղյան ազատագրական պայքարը, ինչու՞ դարձաք անկախ Հայաստանի Նախագահ, ինչու՞ պատերազմեցիք Ադրբեջանի հետ և ինչու՞ հաղթեցիք, ինչու՞ ընդունեցիք Հռչակագրով, Սահմանադրությամբ և Ազգային ժողովով օրենքներ Արցախին սատար լինելու մասին...
Ինչու՞, ինչու՞, ինչու՞...
Ընդամենը, որպեսզի Համազգային շարժման փրփուրի վրա Հանրապետության Նախագահ դառնա՞ք... Այո՞...
Արդյոք դա՞ էր Ձեր ուզածը, Ձեր դավանած սրբազան պայքարի՝ Պայքար, պայքար, մինչև վերջ... արարի հաղթական ավարտը...