կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 09:22
Առանց Կատեգորիա

Ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն. ծնողները սպասում են․ «Ժողովուրդ»

Ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն. ծնողները սպասում են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երեք օր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Զոհվածների ծնողները սպասում են նախաքննական մարմնի պատասխանին, որը դեռես լուռ է, սակայն երկու օրից պետք է տա հստակ պատասխան՝ կա՛մ զոհվածների հարազատների միջնորդությունը բավարարում է, կա՛մ ոչ : «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդոթյան հարցը հետաձգի՝ նշելով, թե կա որոշակի փաստերի ստուգման գործընթաց, որի հետազոտման արդյունքում նոր կարող են որոշում կայացնել: Ասել է թե՝ զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժի նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարի:

Ի Վերջո, ինչ որոշման կգնան, դեռեւս պարզ չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է նաեւ առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող վերոնշյալ քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում