|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի 17-ին Հաագայի Միջազգային դատարանը որոշում կկայացնի Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցների մասին` Հայաստանի կողմից ներկայացված հայցով, որով Բաքուն մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի պատճառով ռասայական խտրականության մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասվում է դատարանի տարածած հայտարարության մեջ, որը փոխանցում է «ՌԻԱ նովոստ»-ին։
«Ուրբաթ օրը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին, Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կկայացնի Հայաստանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ներկայացված ժամանակավոր միջոցների կիրառելու մասին հայցի վերաբերյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործ),- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերին Հայաստանը ՄԱԿ-ի դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Հայկական կողմը դատարանից պահանջել է ժամանակավոր միջոցներ կիրառել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար»։ Ընդհանուր առմամբ նման միջցները տասն են, և բոլորն էլ ներկայացնում են ադրբեջանական կողմի պահանջները։