|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեսբուքյան էջից։
«Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։
Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա և արգասաբեր աշխատանքի համար», - հայտնում են ՀՀԿ-ից։