|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը հանգեցնում է ողջ տարածաշրջանի ապակայունացմանը։ Այդ մասին Դուշանբեում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. հայտնում է РИА Новости-ն:
ՀՀ նախագահը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նեղ կազմով հանդիպում են ունեցել և քննարկել մի շարք սուր հարցեր։ Նրա խոսքով` հանդիպումը, ավանդույթի համաձայն, անցել է վստահության մթնոլորտում:
«Ես ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղյակ եմ պահել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ շեշտը դնելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի զգալի սպառնալիքի վրա։ Չեմ ուզում դարձյալ կանգ առնել այդ հարցի վրա, միայն կընդգծեմ, որ իրավիճակի սրմանն ուղղված` ադրբեջանական փորձերը, միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության պարագայում, հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է ՀՀ նախագահը։