|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և դավաճան ռեժիմը շարունակում է զբաղեցնել իշխանությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ ՀՅԴ կազմակերպած անհանզանդության ակցիայի ժամանակ, որն ընդհատեցին ոստիկանները՝ բռնի ուժով բերման ենթարկելով ցուցարարներին։
«Երևի Ոստիկանությանը հրահանգված է ամեն գնով լռեցնել բողոքի ձայն բարձրացնողներին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա փաստեց, որ ոստիկանները անհամաչափ ուժ կիրառեցին, որի հետևանքով վնասվածք է ստացել բաժին տեղափոխված՝ ակցիայի մասնակիցներից մեկը։
«Բազմաթիվ մարդիկ տեղափոխվել են տարբեր բաժիններ, մենք էլ մնացել ենք հրապարակում՝ շուրջօրյա նստացույց իրականցնող ցուցարարների հետ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ Ոստիկանությունը հայտնում է բերման ենթարկված 17 քաղաքացու մասին։ Այսօր առավոտյան՝ կառավարությունը շրջափակելու ակցիայի ժամանակ բռնի ուժով բերման ենթարկվեցին մոտ 70 խաղաղ ցուցարարներ։
Մանրամասն՝ տեսանյութում․