Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանները կատարում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը, իսկ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր աթոռի համար վտանգ ներկայացնող որևէ մեկին հնարավորինս շուտ ու ցանկացած ձևով վնասազերծել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պայանջով բեղեքի ակցիայի ժամանակ։
«Ռեժիմը խուճապի մեջ է, վախենում են այդ մարդիկ, կառչած են իրենց աթոռներից, իրենց համար միայն նշանակություն ունի այդ աթոռը։ Եթե իրենք հայրենիքը պաշտպանեին այնպես, ինչպես այսօր պաշտպանում են իրենց աթոռը, մենք այս վիճակում չէինք լինի»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա նկատեց, որ եթե մարդիկ երթ են անցկացնում և որևէ քաղաքական պահանջ չունեն, կարողանում են երթը հասցնել ավարտին, իսկ իերնք, որ չեն համակերպվում այս իրողության հետ, ովքեր հասկանում են, որ այս ամենի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և, հետևապես, միայն նրա հեռանալով կարող ենք փրկության շանս ունենալ, ստիպված են անցնել այս ամենի միջով։
«Բայց սա որևէ նշանակություն չունի, եթե խոսքը հայրենիքի մասին է, Սահմանադրությամբ թույլատրված՝ պայքարի բոլոր մեթոդները մեզ համար ընդունելի են»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ մինչ այդ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին խաղաղ ցուցարարներից շատերին, անգամ փորձեցին տանել լրագրողներին ու օպերատորներին։