կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 12:05
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ թուրքական 24 դիվիզիա սպասում էր, որ հարավային ֆրոնտ բացի․ Ախոյան

Մենք պարտավոր ենք այսօր սատար կանգնել Ռուսաստանի Դաշնությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել էր ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ Ռուսաստանին սատարելու նպատակով։

«Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ վճռվում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքը, եթե ֆաշիստական Գերմանիան հաղթեր՝ թուրքական 24 դիվիզիա, որոնք տեղավորվել էին սահմանից այն կողմ, սպասում էին ճակատամարտի ելքին, որ միանգամից հարձակվեին՝ հարավային ֆրոնտը բացելու։ Տեսանք, ինչքան հայ հերոսներ, որոնք տեսել էին Ցեղասպանությունը, մինչև վերջին կաթիլ արյունը կռվեցին մեր ռուս եղբայրների հետ»,-ասաց Արագած Ախոյանը։

Նա նշեց, որ նաև այդ պատճառով պատերազմի ելքը վճռվեց հօգուտ Ռուսաստանի և չունեցանք այն աղետը, որը կանխատեսվում էր։

«Այսօր ես զուգահեռներ եմ տանում Երկրորդ համաշխարհային պատերազմի Ստալինգրադի ճակատամարտի և այսօրվ՝ ռուս-ուկրաինական հարաբերությունների միջև։ Ես չեմ ասում պատերազմ, որովհետև դա ուկրաինական ժողովրդի ազատագրում է նոեֆաշիզմից և այն ուժերից, որնք այս տարիներին քանդել են պոստխորհրդային երկրները»,-ասաց Արագած Ախոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․