|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավային ռազմական շրջանում 2020 թվականին ստեղծվել է մեկ այլ մոտոհրաձգային դիվիզիա. հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Դիվիզիայի ստեղծումը, ըստ նախարարի, դարձել է մարտական ուժի բարելավման շրջանակներում 54 կազմակերպական միջոցառումների հիմնական մասը: «Միևնույն ժամանակ, ընթացքի մեջ է շրջանի շարունակական վերազինումը: 2020 թվականին զորքերը ստացել են ավելի քան 3,2 հազար միավոր ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա»,- ասել է նա:
Ըստ Շոյգուի՝ ռազմական կառավարման ու վերահսկման մարմինների պատրաստման ժամանակ կիրառվում են կառավարման նոր համակարգեր:
Նախարարը նաև բացատրել է, որ Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի մի շարք երկրներում անկայուն իրավիճակը դրդում է հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունների ավելացմանը: «Դաշինքի` դրա նորմալացմանը դիմակայելու փորձերը մեզ ստիպում են ռազմավարական զսպման սիմետրիկ միջոցառումներ ձեռնարկել»,- ամփոփել է նա: