կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երթին միացել եմ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության․ իջևանցի

Երթին միացել եմ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջևանից քայլերթով Երևան շարժվող մի իջևանցի։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․