կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդությունն Արցախի կողքին է․ ԵՊԲՀ բակում ուսանողներն Արցախի դրոշ տեղադրեցին

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն Արցախի դրոշ բարձրացրին Երևանի բժշկական համալսարանի բակում՝ հայտնում է Yerkir.am-ը։

ԵՊԲՀ ուսանող Նաիրի Մելոյանը, որը դրոշը բարձրացնողներից է, ասաց, որ սա արվում է, քանի որ իրենց համալսարանը բազմաթիվ զոհեր ուներ 44-օրյա պատերազմում, և ունի նաև Արցախում այս պահին ծառայող բազմաթիվ շրջանավարտներ։ Ուսանողությունն արձագանքում է, որ իրենք ևս կողմ են Արցախի պաշտպանությանը։

ԵՊԲՀ մեկ այլ ուսանող՝ Խորեն Ամիրխանյանն ասաց՝ անտարբեր անցնելն անհնար է, այդօրինակ քայլերով պետք է Արցախի հայրենակիցներն ցույց տալ, որ հատկապես երիտասարդությունն իրենց կողքին է, և ոչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել առանց հայ ժողովրդի համաձայնության։

Մանրամասն՝ տեսանյութում․