կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-06 18:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արտաշա՛տ, ոտքի հանուն Արցախի»․ Արցախի դրոշ տեղադրեցին Արտաշատի մարզկենտրոնում

«Արտաշա՛տ, ոտքի հանուն Արցախի» և «Հայաստա՛ն, ոտքի հանուն Արցախի» վանկարկումներով Դիմադրության շարժման մասնակիցները Արտաշատում բողոքի երթ են կազմակերպել դեպի մարզկենտրոն՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արտաշատի մարզկենտրոնում ակցիայի մասնակիցները Արցախի դրոշի բարձրացման արարողություն անցկացրին՝ ինչպես նախօրեին Երևանի հանրահավաքի ժամանակ կոչ էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրանք հայտարարեցին, որ Արցախը սակարկության առարկա չէ և թույլ չեն տալու այն լինի Ադրբեջանի կազմում։

Մեր պայքարը շարունակվելու է, մենք չենք զիջելու, դիմադրելու ենք մինչև վերջ՝ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։

Ակցիային մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Արցախի դրոշը բարձրացնելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին եկեղեցի՝ մոմավառության։

Միջոցառման ֆոտոռեպորտաժը՝ այստեղ:

Մանրամասն՝ տեսանյութում․