կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 08:13
Հասարակություն

Անցկացվեց «Երիտասարդությունն ու Հայ Դատը» խորագրով հեռավար դասախոսություն

Անցկացվեց «Երիտասարդությունն ու Հայ Դատը» խորագրով հեռավար դասախոսություն
2022թ․ ապրիլի 19-ին Ախալքալաքի,Նինոծմինդայի, Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնների լսարանների և Ջավախքի Պատանեկան Միության անդամների համար անցկացվեց «Երիտասարդությունն ու Հայ Դատը»խորագրով հեռավար դասախոսություն,որի բանախոսն էր Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի բաժնի ղեկավար՝ պարոն Գևորգ Ղուկասյանը։ Բանախոսը ներկայացրեց Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի գործունեությունը, անցած ուղին, ազգանպաստ ձեռքբերումները,Հայ Դատի ուղղությամբ տարվող պայքարը Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման,հատուցման գործում,երիտասարդության ներգրավվածությունն այդ համազգային պայքարում։ Նա խոսեց նաև նորօրյա հայ- թուրքակական հարաբերությունների արդի փուլի մասին։
 
Դասախոսությունն ավարտվեց բոլոր լսարանների ակտիվ մասնակցությամբ ՝հարց ու պատասխանով։ Հնչեցված բազմաբնույթ հարցերին տրվեց սպառիչ պատասխան։
Դասախոսությունը կազմակերպել էին Վրաստանի ՀՕՄ-ի Ախալքալաքի, Ախալցխայի,Նինոծմինդայի Երիտասարդական Կենտրոններն ու Ջավախքի Պատանեկան Միությունը։
 

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոն