|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պետք է աշխատանքներ տանենք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Թուրք գիտնականներ, իրավապաշտպաններ, տարբեր հասարակական գործիչներ ու գրողներ ընդունել են Ցեղասպանությունը և ներողություն են խնդրել հայ ժողովրդից: Հիմա մի փուլում ենք, որ պրոցես է ընթանում, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի, թե՝ ոչ, դա կախված է նաև Թուրքիայի անկեղծությունից, թե որքանով են նրանք անկեղծ այդ գործընթացի մեջ, այսինքն՝ գործընթացը զուտ որպես գործընթաց են դիտարկում, թե դիտարկում են իրավիճակ, որը արդյունք է տալու»,- նշեց Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։