կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 11:47
Քաղաքական

Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Բայդենին հաճոյանալու համար. Bloomberg

Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ Բայդենին հաճոյանալու համար. Bloomberg

Թուրքիան կաշխատի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք ներկայացուցիչներ կնշանակենք՝ փոխադարձ սկզբունքով։ Անկարան իր քայլերը կհամակարգի Ադրբեջանի հետ. մենք չարտերային թռիչքներ ենք սկսելու դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան»,- ասել է նա։

Թուրքիայի անսպասելի առաջարկը համահունչ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, որը հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ կոչ էր արել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ բացել երկրի սահմանը դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ։ Այս մասինավելի վաղ Bloomberg-ին ասել էր թուրք բարձրաստիճան պաշտոնյա:

Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլերը կօգնեն Անկարային՝ բարելավել լարվածությունը Վաշինգտոնի հետ՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ: Բայդենի և Էրդողանի հանդիպումից հետո երկու երկրները վիճելի հարցերը լուծելու մեխանիզմ են ստեղծել։

«Էրդողանը կարող է զգալի օգուտներ քաղել արտաքին քաղաքականության ցանկացած քայլից, որն օգնում է կայունացնել տնտեսությունը, քանի որ թռիչքային գնաճը սպառնում է նրա ժողովրդականությանը 2023 թվականի քվեարկությունից առաջ»,- նշել է հեղինակավոր պարբերականը: