|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դիմում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր այս իրավիճակում հիասթափվել, հուսահատվել են, դա այս իրավիճակում լուծում չէ։ Պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած պայքարին։
Պատգամավորը կարևորում է ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է։
«Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, ՀՀ-ի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասաց Արամ Վարդևանյանը։