Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ հազարավոր մարդիկ իրենց ցավակցում են, բայց պետք չէ զոհվածների ծնողներին ցավակցել, այլ միանալ և նրանց հետ իրենց տղաների երազանքին տեր կանգնել.
«Մեր տղաները իրենց կյանքը չեն տվել, որ մենք այսօր մեր երկիրը թողնենք մի հատ խելագարի ձեռքին, մեր տղաները իրենց կյանքը չեն տվել, որ մենք Արցախ հանձնենք. Արցախը մեր տղաների չապրած կյանքն է, ախր: Ձեր ամբողջ այդ զգացումը, որով մեզ՝ ծնողներիս նայում եք, դրա մեջ երախտագիտություն կա, պարտք կա, գումարեք իրար և եկեք այստեղ՝ այս հրապարակ: Թումանյանի արձանի մոտ նստած են մեր կռված տղերքը, որոնք մեր հաղթանակը կերտել էին:
Նրանք այլևս ոչինչ չեն ուզում, եկել՝ նստել են այստեղ, որպեսզի վերադարձնեն այդ հաղթանակը: Այնտեղ՝ երկնքում, դուք չեք տեսնում, մենք տեսնում ենք՝ մայրերս, մեզ են նայում մեր տղաները, և մտածում են՝ այսպե՞ս եք մեզ շնորհակալ լինում, այսպե՞ս եք պահում մեր պահած հայրենիքը: Ո՞ւր եք մարդիկ, դուրս եկեք՝ այդ տղաների պարտքը վերադարձրեք իրենց, իրենք ձեզանից ոչինչ չեն ուզում, իրենք ձեզանից ազատ հայրենիք են ուզում, ուզում են, որ դուք այդ հայրենիքը ազատեք այս չարիքից: Իրենք ձեզանից ոչնչով պակաս չէին, իրենք էլ էին ապրել ուզում: Ես իմ թոռնիկի նկատմամբ ձեր պարտքն եմ ուզում, իմ թոռնիկը պիտի ապրի իր հոր կյանքի գնով ազատված հայրենիքում»:
Նա նշեց, որ զոհվածների ծնողները, որոնք իրենց երջանկությունը թողեցին Արցախի հողում, այլևս ապրելու որևէ իմաստ չունեն. «Միակ պայմանը՝ վերադարձնել իրենց զավակների զոհողության իմաստը: Մեզանից գողացել են մեր զավակների տված կյանքի իմաստը: Նիկոլը միայն հայրենիքի գող չէ, Նիկոլը մեր երջանկության գողն է, Նիկոլը մեր ամենինչի գողն է, մեր զավակների մեծագույն երազանքի գողն է: Ես այլևս երազանք չունեմ, հասկանո՞ւմ եք, մարդ, որ ապրում է և չունի երազանք: Ես մի ցանկություն ունեմ, որ իմ Մենուայի երազանքը կատարիվի: Մենուան ու նրա նման հազարավոր տղաներ վաղը չէ՝ մյուս օրը իրենց օրն է լինելու, իրենք այստեղ են լինելու՝ երկնքում, ես ձեզ խոստանում եմ, և եթե որևէ մեկը խիղճ ունի՝ ջահել, թե ահել, և մի օր ասել է՝ մենք պարտք ենք էդ տղաներին, ես ապրիլի 22-ին ուզում եմ այստեղ ձեզ տեսնել, ես ձեզ կանչում եմ մեր տղաների պարտքը տվեք ձեր հայրենիքին: Բավ է արդեն, ո՞ւր եք նստել ձեր տներում: Ոչ եք ծնողներից ձեր ոչնչի կարիքը չունի: Նիկոլն ասում է, որ Արցախը չտամ՝ 2-3 միլիարդը Եվրոպան չի տա, մենք պատրաստ ենք բոլոր գումարներից հրաժարվել, տվեք Նիկոլին՝ թող աչքը կշտանա, վերցնի՝ գնա մեր հայրենիքից, գնա ու չվերադառնա: Մենք սոված կմնանք, ինչպես ապրեցինք արցախյան առաջին պատերազմի օրերին, բայց մեր հայրենիքը ազատ կպահենք, Արցախը մեր գրկում կպահենք, որովհետև Արցախում մեր երեխաների արյունն է, այդ հողում ամեն մի քառակուսիի վրա մի մարմին է ընկել, այդ հողում մարմիններ դեռ կան, ո՞նց եք հանձնում: Ես ի վիճակի չեմ սա հասկանալ»:
5165 շարժման առաջնորդը ուզում եմ հասկանալ՝ Հայաստանում 100 հազար հայ չկա՞, որ դուրս գա և թուրքին վռնդի մեր երկրից. «Ժողովուրդ, ես հավատում ե ձեզ, ես իրոք սիրում եմ իմ ժողովրդին, եթե չսիրեի, իմ զավակին չէի ուղարկի: Ես գիտեմ, որ դուք կարող եք, ես ձեր ուժը շատ լավ գիտեմ, ես ամբողջ մեր պատմությունը գիտեմ, և ես հիմա ուզում եմ դիմել մեր մանկավարժներին՝ դուրս եկեք, սկսեք դասադուլից, դուք ո՞նց եք ձեր աշակերտներին պատմության դաս տալիս, դուք 100 տարի առաջվա սխալներն եք նրանց պատմում, մինչդեռ այսօր մենք ինքներս սխալ ենք գործում: Ձեր աշակերտները ձեզ հարց չե՞ն տալիս, իսկ եթե չեն տալիս, ուրեմն՝ սիրելի աշակերտներ, վաղը ձեր պատմության ուսուցիչներին, ձեր գրականության ուսուցիչներին հարցրեք՝ դուք այսօր ի՞նչ եք անում, որ մենք վաղը հայրենիք ունենանք, միայն անցյալի դասե՞ր եք մեզ տալիս, ներկա պատմությունն է այս հրապարակում կերտվում, ո՞ւր եք, ուսուցիչներ, ո՞ւր եք գիտնականներ, ո՞ւր եք պատմաբաններ, և ընդհանրապես, պետական համակարգի բոլոր աշխատողներ, ի վերջո, որ պետություն չունենանք, որտե՞ղ եք աշխատելու:
Հիմա ձեր սենյակներում նստած՝ ի՞նչ եք մտածում, ո՞րն է ավելի թանկ, մեկ ամսվա աշխատավարձը, թե՞ մի ամբողջ ապագա: Խնդրում եմ, աղաչում եմ, ես գիտեմ, որ մենք կարող ենք, մենք այդ ժողովուրդն ենք, մի նայեք, թե ում եք սիրում, ում չեք սիրում, մարդկանց նայեք՝ որպես այս հրապարակում կանգնած անձ ընդամենը, ատեք ինձ, ինչքան կարող եք, հայհոյեք՝ ինչքան կարող եք, եկեք՝ կանգնեք այստեղ, ես կիջնեմ այնտեղ՝ ձեզ ծափ կտամ: Ես կգամ ձեզանից յուրաքանչյուրի հետևից, միայն թե այդ ճանապարհը տանի կառավարություն՝ ազատագրելու այն շենքերը, որոնք այսօր այդ վիժվածքներն են նստած: Չի կարելի սա թույլ տալ:
Ուրեմն՝ կոչով դիմում եմ նաև բոլոր մայրերին. Որպեսզի ձեր զավակները ապրեն, մենք անզավակ ենք հիմա, ես ամեն օր նայում եմ փողոցով քայլող տղաների և աղջիկների և ասում՝ Մեն ջան, դու իրենց համար ես ընկել, բա ես ի՞նչ անեմ, որ իրենք էլի այսպես ուրախ լինեն, ուրեմն՝ ես էլ իմ կյանքը պետք է տամ դրան: Այո, կյանքի սրբագույն բանը կարողանալ զոհաբերել, Նժդեհն ասում էր՝ անընդհատ զոհաբերիր, որովհետև միայն դրանով դու կմոտենաս Աստծուն:
Մենք պատրաստ ենք զոհաբերել մեզ: Այո, մեր տղաները ընկան, որ փողոցներում տղա-աղջիկ համբուրվեն, մեր տղաներն ընկան, որ դուք երջանիկ լինեք, բայց այդ երջանկությունը հնարավոր է միայն մի դեպքում, երբ մենք անկախ, ազատ հայրենիք ունենք: Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ ձեր երեխաներին, որ չեք թողնում հրապարակ դուրս գալ, վաղը չեք թողնելու, որովհետև վախենալու եք, որ հետևից թուրքն է քայլելու: Ձեր աղջիկներին տանից դուրս չեք թողնելու այս ժամին, որովհետև վախենալու եք, որ հանկարծ թուրքը չգողանա: 100 տարի է անցել, հիշողությունները չեն մարել: Թերթեք մի քիչ էլ գրքեր և հիշեք, որ արժե ապրել մի բանի համար, ինչը կյանքից թանկ է, իսկ կյանքից թանկ է միայն հայրենիքը»: