Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայը չի՛ ներելու թուրքին, Հայաստանում չի՛ լինելու թուրքի հետ համակեցության քարոզ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը:
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին. պարո՛ն, դա՞ է ձեր ապահոված անվտանգությունը, եթե Թուրքիայից որևէ վտանգ չի գալիս, ապա ովքե՞ր սպանեցին մեր զավակներին, այդպես կխոսեի՞ք, եթե ձեր զավակները զոհված լինեին:
Դուք արժանի չեք անգամ ապրելու այս երկրում, հեռացեք մեր երկրից ձեր հարազատ թուրքերի ու ադրբեջանցիների մոտ և ապրեք իրենց հետ եղբայրաբար:
Երեկ Ծիծեռնակաբերդն էր պղծում թուրքը, վաղը՝ Եռաբլուրը: Չի լինելու, հեռացեք մեր երկրից»,- գրել է Տոնոյանը:
Նշենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։