Ժողովուրդը վախեր ունի անցյալից, ներկայից, և դա է խանգարում է դուրս գալ փողոց և պայքարել։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «5165 շարժման»առաջնորդ Կարին Տոնոյանը։
«Եթե ես ասեմ՝ հիասթափված եմ, խաբված եմ, ու դադարեմ պայքարել իմ կյանքի համար, նշանակում է՝ ես հանձնվեցի։ Այո, շատ սխալներ ենք արել, մեղքեր ենք գործել, որոնց համար այս պատժին ենք արժանացել։ Ցավոք, այդ սխալների համար պատասխան տվեցին մեր անմեղ երիտասարդները։ Եթե որևէ մեկն ասում է՝ ես չեմ գա այդ հրապարակ, որովհետև այնտեղ Կարին Տոնոյանն է կամ մյուսն է, նա թույլ է տալիս, որ իր ճակատագիը որոշի Կարին Տոնոյանը կամ մյուսը։ Եկեք, լցրեք այս հրապարակը ու ասեք՝ թող այս կամ այն մարդիկ հեռանան, տեսնեմ՝ այդ ո՞վ պետք է հանդգնի, չհեռանա, թող առաջինը իմ անունը տան, կխոնարհվեմ ծնկաչոք ու կգնամ տուն, երբ կգան, կասեն՝ դու ես խանգարում, խոստանում եմ, կհեռանամ, որովհետև բոլորը ժողովրդից են վախենում»,- ասաց Տոնոյանը։
Քաղաքացիներին կոչ անելով դուրս գալ փողոց՝ նա շեշտեց․ «Եթե երկիրն այսպես մնա, հաջորդ պատերազմն անխուսափելի է լինելու ,և ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին։ Դուրս եկե՛ք՝ երկիրը փրկենք այս ցնցումներից»։