Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 23-ին` ժամը 15.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Երասխավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 69-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.24-ին, մարվել` 16.50-ին: Այրվել է «Mitsubishi Rosa» մակնիշի 23 OU 437 պետհամարանիշով ավտոբուսն՝ ամբողջությամբ (վարորդ՝ 1971 թ. ծնված Հ. Ս.):
Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ, իմանալով դեպքի մասին, անձամբ զանգահարել է և ճշտել՝ ինչ է տեղի ունեցել: «Ավտովթար, որպես այդպիսին, չի եղել, մեքենան անսարք է եղել, գազի բալոնի հետ կապված խնդիր է եղել, մեքենայի անսարքության պատճառով է այդ այրումը եղել: Փառք Աստծո, որևէ զինվորի որևէ բան չի եղել: Բոլոր ուղևորներն էլ զինվորներ են եղել, բոլորն էլ ողջ ու առողջ են: Նրանց ուրիշ մեքենայով տեղափոխել են իրենց զորամասերը»,- ասաց մեր զրուցակիցը: