|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հունիսի 17-ին` ժամը 16.00-ի սահմաններում, ՀՀ ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի Հանրապետությունում վթարի է ենթարկվել սիրահայերի Հալեպ տեղափոխող միկրոավտոբուս, կան տուժածներ:
Պարզվել է, որ ս.թ. հունիսի 14-ին Թուրքիայի Հանրապետության Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան - Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչի հետեւանքով տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Ստացված տեղեկատվության համաձայն` միկրոավտոբուսում եղել է 9 անձ, որոնց թվում` ՀՀ քաղաքացիներ:
Տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ս.թ. հունիսի 16-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայի Հանրապետությունում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: